RUHYEN

«ՄԱՐԱՐ»
ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՄԱՐԱՐ-ը» տաս օր տևողությամբ սպորտային, կրթական բաղադրիչներով ու զորավարժություններով հագեցած վերապատրաստման ծրագիր է, որն անցկացվում է հմուտ մասնագետների կողմից և որը հնարավորություն է տալիս հայրենիքի հետ կապ հաստատել ստորև նշված ձևերով

 

  • Այցեր դեպի Հայաստանի ոչ զբոսաշրջային վայրեր
  • Գրավիչ տակտիկական խաղեր
  • Հետաքրքիր մարդկանց հետ սեմինարներ
  • Հագեցած մշակութային ծրագիր
  • Ծանոթություն աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայրենակիցների և տեղացիների հետ

 

Վերապատրաստման բարձր մակարդակը հնարավորություն է տալիս մասնակիցներին լիովին խորասուզվել ծրագրի մեջ ու սեփական աչքերով տեսնել Հայաստանն ու երկրի մարդկանց։

 

Իր գործունեության շրջանակներում «ՄԱՐԱՐ-ի» ծրագիրը հենվում է միջազգային ոլորտում փորձ ունեցող նպանատիպ լավագույն պրոյեկտների վրա, ինչպիսիք են Ռուսաստանում գործող «Ռազմա-տակտիկական խաղերի ֆեդերացիան», որում մասնակցում են բազմաթիվ թիմեր և կամավորների իսրայելյան «Սար-էլ» ծրագիրը, որը միտված է հրեական ինքնության ու կրթության ամրապնդմանը։

 

Ծրագիրը՝

 

—անցկացվում է մասնագետների կողմից, վերապատրաստման արտասովոր եղանակների կիրառմամբ

— չափազանց ինտենսիվ է կազմակերպիչների առջև խնդիր է դրված կարճ ժամանակահատվածում մասնակիցներին տալ որքան հնարավոր է շատ ինֆորմացիա

—ապահովում է մասնակիցներին հարմարավետ պայմաններով

—նախատեսում է վերապատրաստման երկու մակարդակ՝ նրանց համար, ովքեր արդեն վերապատրաստվել են և նոր մասնակիցների համար

—նախատեսված է և՛ տղաների, և՛ աղջիկների համար: Բացառիկ առաջարկ հատուկ աղջիկների համար. այս տարի կարող եք անվճար մասնակցել ՄԱՐԱՐ ծրագրին: Շտապեք գրանցվել և 10 անմոռանալի օր անցկացնել ձեր եղբայրների և քույրերի հետ՝ վայելելով մշակութային, կրթական և ֆիզիկական ծրագրերը

 

Այս պահի դրությամբ անցկացվել են երկու նման հավաքներ, որոնց մասնակցել են մի քանի երկրներից ժամանած երիտասարդներ։ Ե՛վ մասնակիցների, և՛ կազմակերպիչների խոսքերով արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները։  Ստացած փորձը և տպավորությունները մասնակիցները կտանեն իրենց երկրներ և կպահպանեն երկար տարիներ:

 

2018 թ՝ երրորդ հավաքի ժամանակ ծրագրի մասնակիցները հանդիպում են ունեցել Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Նախարարը բարձր է գնահատել ծրագրի ներուժը, ընգծել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման կարևորությունն, ինչպես նաև գովեստի է արժանացրել այն նախաձեռնությունը, որ ծրագրում մասնակցում են ոչ միայն հայեր, այլև՝ այլազգիներ։ «ՄԱՐԱՐ» ծրագիրը և նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս միջազգային հարաբերություններում հասնել որակապես այլ մակարդակի։

Դավիթ Տոնոյանը հաջողություններ ու առաջընթաց մաղթեց ծրագրին, ու ցանկություն հայտնեց տեսնել «ՄԱՐԱՐը» միջազգային մակարդակի տակտիկական խաղերում մասնակցելիս։

Կարդալ ավելին

Ծրագրի կազմակերպիչները


«Մենք նպատակ ենք ունեցել ստեղծելու մի ծրագիր, որի օգնությամբ Սփյուռքի մեր երիտասարդները կկարողանան տեսնել Հայաստանն իրենց աչքերով։ Ծրագրի նպատակն է ամրապնդել Սփյուռք -Հայաստան կապը, ինչպես նաև խթանել տարբեր ոլորտների երիտասարդների ու մասնագետների հայրենադարձությանը»
(Իգոր Զարգարյան, «ԱՐԱՐ-ի» համահիմնադիր)

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ծրագիրը մեկնարկում է հոկտեմբերի 28-ին և տևելու է 10 օր: Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ծրագրի մեկնարկից առնվազն 10 օր առաջ:
Հաշվի առնելով նախագծի նոր դոնորի առկայությունը, հաջորդ ծրագրի արժեքը կլինի ոչթե 300, այլ ընդհամենը 200 դոլար: Անձնական պատճառներով կամ բժշկական ցուցումների պատճառով ծրագրից վաղաժամկետ դուրս գալու դեպքում գումարը չի վերադարձվում։
— 10 օր օթևան և սնունդ;
— սնունդ օրը 3 անգամ;
— հատուկ MARAR համազգեստ, որը ծրագրի ավարտից հետո մնում է մասնակցին՝ կոշիկներ, ջերմային շալվար և վերև, երկու հատ շապիկ, գլխարկ;
— Հայաստանի տարածքում տեղաշարժ;
— լեռնային արշավ;
— կրթական դասընթացներ;
— մշակութային ծրագիր;
— մարզումներ՝ համալրված տեխնիկական միջոցներով;
—ապահովագրություն:
Արժեքում ներառված չեն մինչև Հայաստան և հակառակ ուղղությամբ ծախսերը, օդանավակայանից տեղափոխումը, անձնական ծախսերն ու բջջային կապը։
Մասնակցության համար կանխավճարը կազմում է 50 ԱՄՆ դոլար։ Վճարման հետ կապված մնացած մանրամասները տրամադրվում են մասնակցին գրանցման բոլոր փուլերն ու նախընտրական փուլն անցնելուց հետո։
- ջերմային/թերմո ներքնազգեստ;
- հիգիենայի պարագաներ;
- քնապարկ;
- սրբիչ;
- մարզակոշիկ;
- ծնկակապ (ցանկալի է)
Marar © 2019